0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» պարտություն կրեց «Լեռնային Արցախից»

«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 18-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Լեռնային Արցախին»:

Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում, սակայն տանտերերը դրվագներից մեկը կարողացան գոլով եզրափակել, որն էլ հեղինակեց Ահմեդ Ֆադլալլանը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում նույն ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ: Խաղի մնացած ժամանակահատվածում «Լեռնային Արցախը» շարունակում էր պահել ստեղծել, և հանդիպման վերջակետը մեր մրցակիցը դրեց Կարեն Շիրխանյանի գոլի շնորհիվ՝ 3:0:

Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 9-ին՝ տանը հյուրընկալելով Վանաձորի «Նիկարմին»:

Վերջին նորություններ