0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սերժ Դեբլե. «Մենք ձեր կարիքն ունենք չեմպիոն դառնալու համար»

«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում 2:1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիային»: Մեր թիմից հաղթական գնդակը խփեց փոխարինման մտած Սերժ Դեբլեն, որն առաջին պաշտոնական խաղ էր անցկացնում վերադարձից հետո:

«Ես շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ինձ զգում եմ, ինչպես տանը: Երջանիկ եմ վերադառնալ, պայքարել իմ թիմի համար, գոլ խփել ու օգնել վաստակել 3 միավոր:

Հիմա մթնոլորտը շատ լավն է, ես խոսել եմ թիմի հետ, մենք միասին քննարկել ենք, որպեսզի մթնոլորտը ավելի դրական դարձնենք: Հիմա պետք է միասին պայքարենք լավագույնը դառնալու համար:

Մենք ձեր կարիքն ունենք չեմպիոն դառնալու համար, ինչպես արեցինք դա 2 տարի առաջ: Մեզ պետք է բոլորիդ աջակցությունը»,-ասաց կոտդիվուրացի հարձակվողը:

Վերջին նորություններ