Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Փյունիկը» հյուր էր գնացել Չարենցավանի «Վանին»:
Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 15-րդ րոպեին, երբ տանտերերի հակագրոհն եզրափակեց Մոմո Ֆանյն Տուրեն:
Հանդիպման ընթացքում «Փյունիկը» ունեցավ բազմաթիվ գոլային պահեր, որոնք այդպես էլ չհաջողվեց իրացնել:
Մեր թիմը շարունակում է գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը` հավասար միավորներ ունենալով հետապնդող «Նոայի» հետ:
Եղիշե Մելիքյանի տղաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում: Մեր թիմի մրցակիցը մարտի 12-ին Շենգավիթում կայանալիք խաղում «Վանն» է: