50 տարի հայկական ֆուտբոլում. «Փյունիկը» մեծարեց ակումբի բժիշկ Վահագն Օրդյանին

«Փյունիկ Ակադեմիայի» տնային հանդիպումից առաջ ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանը խորհրդանշական մարզաշապիկ հանձնեց բժիշկ Վահագն Օրդյանին, որը իր կյանքի 50 տարիները նվիրել է հայկական ֆուտբոլին:

Նա կես դար տևող կարիերայի ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի ամենավառ սերունդների հետ. եղել է 70-ականների «Արարատում», Հայաստանի ազգային հավաքականի առաջին բժիշկն է, ինչպես նաև, երկար տարիներ եղել  և շարունակում է մնալ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համակարգում։

Շնորհակալություն ենք հայտնում անմնացորդ նվիրումի ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Վերջին նորություններ