
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն ու դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու ուսումնամարզական հավաքի ու ստուգողական հանդիպումների:
Մեր ազգային ընտրանին մարտի 22-ին տանը կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտ 26-ին կմրցի Չեխիայի հետ արտագնա խաղում:
Մեր հավաքականին մաղթում ենք հաղթանակներ, իսկ մեր տղաներին՝ հաջող մրցելույթներ: