«Փյունիկ Ակադեմիան» Հայաստանի Առաջին խմբի 20-րդ տուրի շրջանակում Գյումրիի քաղաքային մարզադաշտում 1:2 հաշվով զիջեց «Շիրակ-2»-ին:
Հանդիպման առաջին խաղակեսում մեր թիմը վտանգավոր էր գործում և ավելի շատ սուր պահեր ստեղծեց տանտերերի դարպասին:
Երկրորդ խաղակեսում գյումրեցիները ստանդարտից կարողացան բացել հաշիվը. գոլով աչքի ընկավ Տիգրան Սումբուլյանը: Րոպեներ անց շիրակցիներից Նարեկ Խաչատրյանը կայծակնային հակագրոհն ավարտեց դիպուկ և արդյունավետ հարվածով: Մեր թիմին մեկ գնդակ հաջողվեց հետ բերել միայն հանդիպման վերջնամասում. 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Վահե Կարապետյանը:
«Փյունիկ Ակադեմիան» գնում է հավաքականների հանդիպումներով պայմանավորված միջազգային դադարի: Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ մրցավեճը կանցկացնի ապրիլի 2-ին՝ տանը ընդունելով «Անդրանիկին»: