Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 20-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» Ավանի ակադեմիայում 6:1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»:
Առաջին խաղակեսում մեր նորեկ Էքսաուսի Կիզինգան 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ փակելով բոլոր հարցերը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում կոնգոցի ֆուտբոլիստը պենտա-տրիկ գրանցեց: Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր թիմից Սուսաննա Վարդումյանը հաշիվը դարձրեց 6:0, իսկ տանտերերից հեղինակության գոլով աչքի ընկավ Տաթև Խաչատրյանը:
Մեր թիմը բաց կթողնի հաջորդ տուրը և պայքարի մեջ կմտնի միայն ապրիլի 16-ին՝ տանը ընդունելով «Ուրարտուին»: