0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկն» ու «Նոան» կիսեցին միավորները

Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Փյունիկը» հյուր էր գնացել մրցաշարային աղյուսակի հարևան «Նոային»:

Հանդիպման մեկնարկում մեր թիմը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի տուգանային հրապարակում ու գրոհներից մեկի ժամանակ Հովհաննես Հարությունյանի կատարած հարվածը կպավ դարպասաձողին, իսկ վրա հասած գնդակը դարպասն ուղարկեց Յուսուֆ Օտուբանջոն: Երկրորդ խաղակեսին տանտերերը արդեն տիրում էին գնդակին և հանդիպման վերջնամասում Գոռ Մանվելյանը հավասարացրեց հաշիվը:

«Փյունիկը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 56 միավորով, նույնքան միավորներ ունի նաև «Նոան»:

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 4-ին՝ ընդունելով «Շիրակին»:

Վերջին նորություններ