Առաջին խմբի 21-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» տանը 1:1 հաշվով ոչ-ոքի ավարտեց «Անդրանիկի» հետ հանդիպումը:
Առաջին խաղակեսում մեր տղաները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն դրանք չկարողացան ավարտել գոլով:
Երկրորդ կեսում հյուրերը օգտվեցին մեր սխալից և Տոմոյա Շիմամուրայի գոլի շնորհիվ կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Արդեն խաղակեսի վերջնամասում փոխաինման մտած Վահե Կարապետյանը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 9-ին՝ հյուրընկալվելով «Սյունիքին»: