Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր առաջնության հետնապահներից՝ Գյումրիի «Շիրակին»:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ–ոքի, երկրորդ խաղակեսը իրադարձություններով լի ստացվեց՝ չարձագրված գոլ ու կասկածելի դրվագում չնշանակված 11 մետրանոց: Այնուամենայնիվ, փոխարիման մտած Սերժ Դեբլեն միանգամից տարբերություն ստեղծեց խաղադաշտում, ու նրա հարվածից հետո Լուկա Յուրիչիչը գրավեց դարպասը: Ավելացված ժամանակում գյումրեցիներից Դոնալդ Կոդիան հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
«Փյունիկը» հաջորդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում՝ տանը մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղը կկայանա ապրիլի 8-ին 16:00-ին՝ Շենգավիթում: