Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում «Փյունիկը» հանդիպել էր «Արարատ-Արմենիային»:
Առաջին խաղակեսում մեր թիմը գոլային պահեր ունեցավ, որոնք չկարողացավ իրացնել, մինչդեռ հյուրերից աչքի ընկավ Արթուր Սերոբյանը: Երկրորդ խաղակեսը նույնպես լարված ընթացք ունեցավ, թիմերը փոխանակվեցին բազմաթիվ գոլային պահերով, սակայն դրանցից ոչ մեկը գոլի չվերածվեց: Այսպես, «Փյունիկը» լքեց պայքարը Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 12-ին՝ տանը ընդունելով «Ալաշկերտին»: