«Փյունիկ Ակադեմիան» Առաջին խմբի 22-րդ տուրում Կապանում 0:1 հաշվով զիջեց «Սյունիքին»:
Առաջին խաղակեսում, ընդհանուր առմամբ, հավասար խաղ էր ընթանում: Սակայն, տանտերերը դրվագներից մեկում կարողացան վաստակել 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ հաջող իրացրեց թիմի ավագ Ալեն Կարապետյանը:
Երկրորդ կեսում մեր տղաները գրոհներ կատարում էին, սակայն այդպես էլ մեր թիմին չհաջողվեց բեկել խաղի ընթացքը:
Դավիթ Գրիգորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին՝ տանը ընդունելով «Ալաշկերտ-2»-ին: