
«Փյունիկ 2008»-ից Արթուր Պետրոսյանը, Ռոման Խաչատրյանը, Գևորգ Վարդանյանը, Ռուբեն Կարապետյանը, Դավիթ Դավթյանը, Ալեն Սահակյանը և Արտյոմ Ալեքսանյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Մոլդովայում կայանալիք ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:
Մեր ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում կլինեն ապրիլի 15-ից, իսկ Մոլդովա կմեկնեն մեկ շաբաթ անց, որտեղ մրցաշարի շրջանակում արտերկրում կլինեն մինչև ապրիլի 29-ը:
Մեր ֆուտբոլիստներին և հավաքականին մաղթում ենք հաղթական վերադարձ Հայաստան: