Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Փյունիկ Աղջիկները» 6:0 հաշվով հաղթեցին «Ուրարտուին»:
Առաջին խաղակեսը հաղթական ավարտ ունեցավ Էքսաուսի Կիզինգայի հեթ-տրիկի և Անի Կարապետյանի գոլի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում Անի Կարապետյանը ստանդարտից շքեղ գոլ խփեց և դարձավ դուբլի հեղինակ, իսկ թիմի ավագ Անի Ղուկասյանը դրեց հանդիպման վերջակետը՝ 6:0:
Արմեն Բարեղամյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 25-ին՝ հյուրընկալվելով «Սյունիքին»: