«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արարատի» տնային խաղում 1:0 հաշվով հաղթանակ գրանցեց։
Հանդիպման ողջ ընթացքում մեր թիմը պահեր ստեղծեց, սակայն միայն մեկ անգամ ստացվեց «պատժել» մրցակցին։
Հանդիպման միակ գոլը հեղինակեց նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն, որն էլ բացեց խաղի հաշիվը։
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 21-ին՝ տանն ընդունելով «Արարարտ-Արմենիային»: