«Փյունիկը» Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում տանը 3:1 հաշվով հաղթեց «Վանին»:
Առաջին խաղակեսում մեր թիմը ուներ խաղային առավելություն և գոլային պահեր, սակայն առաջինը հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ Սանի Բուհարիի գոլի շնորհիվ: Խաղակեսի վերջնամասում Կոչուկի շքեղ փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Վագներ Գոնսալվեշը:
Երկրորդ խաղակեսում «նռնագույնները» կարողացան նժարը թեքել իրենց կողմը. նախ, մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Միխայիլ Կովալենկոն, իսկ հետո Հովհաննես Հարությունյանի կտրող փոխանցումից հետո հերթական գոլով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն:
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 14-ին՝ Ավանում հյուրընկալվելով ԲԿՄԱ-ին: