Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքը ձգվեց մինչև առաջնության վերջնամաս, չնայած դրան, «Փյունիկին» հաջողվեց իր պատմության մեջ 16-րդ անգամ նվաճել բաղձալի գավաթը:
Մեր թիմը վերջին տուրի խաղում հյուրընկալվել էր «Շիրակին», և խաղն, ինչպես կանխատեսվում էր, բարդ ընթացք ունեցավ հորդառատ անձրևի պայմաններում: Երկրորդ խաղակեսում Արտակ Դաշյանի փայլուն կրակոցից հետո առաջ անցանք հաշվի մեջ: Իսկ մրցավարի եզրափակիչ սուլիչը ազդարարեց «Փյունիկին»` որպես Հայաստանի նորընծա չեմպիոն:
Երևանյան թիմը առաջնության աշնանային հատվածը անցկացրեց մնալով անպարտելի, սակայն գարնանը անկման շրջան ունեցավ` կորցնելով կարևոր միավորներ անընդմեջ խաղերում ու գրեթե մեկ շրջան առաջին տեղը զիջում էր «Նոային»: Հենց վերջինի նկատմամբ նախորդ տուրում տարած հաղթանակը օգնեց տիրանալ առաջնության գավաթին` ռեկորդային 16-րդ անգամ:
Շնորհավորում ենք Եղիշե Մելիքյանի ամբողջ թիմին ու ակումբի ամբողջ անձնակազմին այս չեմպիոնության առթիվ: