0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արտակ Դաշյանի հրաժեշտի նամակը «Փյունիկին»

«Փյունիկին» նամակով հրաժեշտ է տվել Արտակ Դաշյանը.

«Այսօր հրաժեշտ եմ տալիս Փյունիկին: Շնորհակալութուն այս երկուս ու կես տարիների համար, շնորհակալություն` ինձ օգնելու դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքական վերադարձը երազանք էր, շնորհակալ եմ մարզիչներիս ինձ հավատալու և կատարած աշխատանքի համար:

Այսօր ես հրաժեշտ եմ տալիս Փյունիկին, բայց ինձ հետ տանում եմ բազում լավ հիշողություններ ու դասեր. անմոռանալի հաղթանակներ եվրագավաթներից, իմ գոլը Բազելի դարպասը, որը առաջինն էր Փյունիկի համար եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում, կիսադաշտից խփածս գոլը Կալմարին, ու դեռ թարմ են էմոցիաները արդեն ավարտված մրցաշրջանում մեր անցած ճանապարհից ու չեմպիոնությունից, որը երկրորդն էր ինձ համար Փյունիկի հետ: Դրանք ֆուտբոլային կարիերայիս լավագույն տարիներից էին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին` Փյունիկի մարզաշապիկը հագնելու առաջին իսկ օրվանից ինձ աջակցելու համար, շնորհակալություն թիմակիցներիս, որ օգնել են արագ ընտելանալ թիմում ոչ միայն որպես խաղընկերներ, այլ նաև որպես ընկերներ: Շնորհակալություն նաև ակումբի բժշկական թիմին ու ամբողջ անձնակազմին, որ Փյունիկը դարձրին իմ տունը:

Հաջողություն եմ մաղթում ակումբին հետագա ընթացքում:

Փյունիկը միշտ կմնա իմ սրտում»:

Արտակ Դաշյան

Վերջին նորություններ