0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

2 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկից» հեռացել են նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսը և բոսնիացի պաշտպան Տարիկ Իսիչը: Կողմերի միջև պայմանագրերը խզվել են երկկողմանի համաձայնությամբ:

Սեմ Հենդրիկսը մեր թիմին էր միացել 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում: 29-ամյա ֆուտբոլիստը մեր ակումբի գույներով, ընդհանուր առմամբ, անցկացրեց 28 հանդիպում, դարձավ 6 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Տարիկ Իսիչը մեր թիմին էր միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մրցաշրջանի որոշիչ՝ 2-րդ հատվածում, բոսնիացին մասնակցեց 6 հանդիպման, որից մեկը գավաթի խաղարկության շրջանակում:

Հաջողություն ենք մաղթում ֆուտբոլիստներին կարիերայի հետագա ընթացքում:

 

Վերջին նորություններ