Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկն» արդեն վերադարձել է արձակուրդից ու սկսել նախապատրաստությունը նոր մրցաշրջանին:
Այդ նպատակով մեր թիմը հունիսի 15-ից հուլիսի 1-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Եղիշե Մելիքյանի թիմը հավաքի ընթացքում կփորձի ուժերը նաև ստուգողական հանդիպումներում, որոնց մասին կտեղեկացնենք լրացուցիչ: