
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
«Փյունիկը» ընդգրկված էր «Seeded» զամբյուղում և արդյունքում, որպես մրցակից բաժին հասավ Մինսկի «Դինամոն»:
Առաջին հանդիպումը մեզ համար լինելու է արտագնա ու կայանալու է հուլիսի 9-ին կամ 10-ին, իսկ պատասխան խաղը՝ տնային՝ ամսի 16-ին կամ 17-ին:
Հանդիպումների ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին: