0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արթուր Միխայելյանը և Ալեքսանդր Պետրոսյանը հանդես կգան ԲԿՄԱ-ում

«Փյունիկի Ակադեմիայի» սաներ Արթուր Միխայելյանը և Ալեքսանդր Պետրոսյանը զինվորական ծառայության ընթացքում հանդես կգան ԲԿՄԱ-ում:

Արթուր Միխաելյանը ֆուտբոլով սկսել  է զբաղվել 6 տարեկանից՝ առաջին քայլերն անելով մեր թիմում: «Փյունիկ Ակադեմիայի» պաշտպանը 3 անգամ դարձել է Հայաստանի մանկապատանեկան գավաթի հաղթող, 2 անգամ էլ՝ առաջնության չեմպիոն: Միխաելյանը հրավիրվել է Հայաստանի 14-ից Մ17 տարեկանների հավաքականներ:

Ալեքսանդր Պետրոսյանը ֆուտբոլով զբաղվում է 7 տարեկանից՝ իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարելելով մեր ակադեմիայում։ Պետրոսյանը մի քանի տարի անընդմեջ հրավիրվել է Հայաստանի 14-ից Մ18 տարեկանների հավաքականներ։ 2021/22 մրցաշրջանում  ֆուտբոլիստը դարձել է Մ17 տարեկանների Հայաստանի գավաթի հաղթող։ Պաշտպանը «Փյունիկի» Մ-18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է նաև ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2022/23թթ․ ֆրանսիական «Նանտի» Մ19 տարեկանների թիմի հետ հանդիպումներին։

Մեր երկու ֆուտբոլիստն էլ այս տարվա հունիս ամսին հրավիրվել են Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական և մասնակցել Լիբանանի հետ ընկերական հանդիպումներին։

Մեր տղաներին մաղթում ենք հաջող մրցելույթներ նոր ակումբի կազմում։

Վերջին նորություններ