
Հայտնի է դարձել «Փյունիկի» հանդիպումների անցկացման վայրն ու ժամը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
Մինսկի «Դինամոյի» դեմ մեր առաջին խաղը նշանակված է հուլիսի 10-ին` 22:45-ին: Մրցավեճը տեղի կունենա հունգարական Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում:
Պատասխան` տնային խաղը, կանցկացնենք մոտ շաբաթ անց` հուլիսի 16-ին` 20:00-ին: «Փյունիկը» բելառուսներին կընդունի «Ուրարտու» ստադիոնում: