0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

4 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկ Ակադեմիայից»

Տեղեկացնում ենք, որ  Արմեն Ադամյանի, Հարություն Ասատրյանի, Աշոտ Միքայելյանի և Վրեժ Չիլոյանի հետ ավարտվել են գործող պայմանագրերը:

Հարություն Ասատրյանը մեր ակումբի սան է: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը վերադարձավ «Փյունիկ» և օգնեց մեր երկրորդ թիմին: Առաջին խմբի ավարտված մրցաշրջանում Հարությունը 23 խաղից հետո դարձավ 7 գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: 

Արմեն Ադամյանը ևս մեր ակումբի սան է, սակայն այս մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել: Ընդանուր առմամբ, «Փյունիկ Ակադեմիայի» կազմում, Առաջին խմբում Արմենը անցկացրել է 16 հանդիպում: 

Աշոտ Միքայելյանը «Փյունիկի» սան է: Առաջին խմբում իր նորամուտը Միքայելյանը նշեց 2020/21 մրցաշրջանում: Մեր գույներով եզրային պաշտպանը անցկացրել է 30 հանդիպում: 

Վրեժ Չիլոյանն այս տարվա գարնանն էր «Վանից» վերադարձել «Փյունիկ»: 22-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չկարողացավ օգնել մեր թիմին առաջնության երկրորդ հատվածում: Չիլոյանը, ընդհանուր առմամբ, 20 խաղ անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայում (4 գոլ), և 70 հանդիպում՝ Առաջին խմբում (32 գոլ):

Շնորհակալություն ենք հայտնում մեր սաներին և հաջողություն մաղթում ֆուտբոլային կարիերայում։

Վերջին նորություններ