Շվեյցարիայի Նյոն քաղաքի ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր տեղի ունեցավ Կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Ըստ մրցաշարի ձևաչափի թիմերը բաժանվում են տարբեր խմբերի և անցկացնում մեկական կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպում: Բոլոր խաղերը տեղի են ունենալու Կիպրոսում՝ ակումբների միաձայն որոշմամբ:
Մեր թիմը վիճակահանության արդյունքներով ընդգրկվեց 6-րդ խմբում և մրցելու է Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» հետ: Մյուս զույգը, որի հաղթողի հետ եզրափակիչում մրցելու է մեր զույգի հաղթողը, կազմել են սլովենական «Մուրան» և հյուսիսիռլանդական «Գլենտորան»:
Կիսաեզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ եզրափակիչը` սեպտեմբերի 7-ին։