0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Տարոն Ոսկանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» է վերադարձել ակումբի սան Տարոն Ոսկանյանը:

Պաշտպանը իր ֆուտբոլային կրթությունը ստացել է մեր ակադեմիայում՝ հանդես գալով բոլոր տարիքային խմբերում: 2011-ին Տարոն Ոսկանյանը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և սկսել մրցելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում:

Բացի «Փյունիկից», Տարոն Ոսկանյանը 6 տարի հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում: 31-ամյա պաշտպանը Հայաստանի եռակի չեմպիոն է, մեկ անգամ՝ «Փյունիկի», երկու անգամ էլ՝ «Ալաշկերտի» կազմում: Տարոնը 4 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, երկու անգամ էլ՝ Սուպերգավաթը: 

Տարոն Ոսկանյանը Հայաստանի առաջնություններում մասնակցել է 321 պաշտոնական հանդիպման: Ոսկանյանը «Ալաշկերտի» կազմում 4 հանդիպման է մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, իսկ ընդհանուր առմամբ, եվրագավաթներում նա անցկացրել է 42 հանդիպում և աչքի ընկել մեկ գոլով:

Ոսկանյանը 2016-ից մինչև 2018 թվականը անցկացրել է Կիպրոսում՝ պաշտպանելով «Կարմիոտիսայի» և «Նեա Սալամիսի» գույները: 

Մեր սանին մաղթում ենք բարի վերադարձ և նշանակալից հաղթանակներ:

Վերջին նորություններ