0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ալեմաոն՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 31-ամյա բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հետ:

Ալեմաոյի նախորդ ակումբը եղել է «Արարատ-Արմենիան», որտեղ նա հանդես է եկել 2020 թվականից. մասնակցելով 119 հանդիպման պաշտպանը դարձել է 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ «Արարատ-Արմենիայի» հետ դառնալով Հայաստանի գավաթակիր:

Ալեմաոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի երկրի «Սաո Կառլոսում», որից հետո կարիերան շարունակել է պորտուգալական ակումբներում: Բրազիլացին հանդես է եկել «Տուրիզենսեում», «Մարիտիմոյի» երկրորդ թիմում, «Լեյշոէշում» և «Օլիվեյրենսեում»: 

Պորտուգալիայի 2-րդ լիգայում Ալեմաոն անցկացրել է 171 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի դրանից, 31-ամյա ֆուտբոլիստը 20 հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի գավաթի, ինչպես նաև լիգայի գավաթի խաղարկություններում: 

Ալեմաոն Հայաստանի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 10 եվրագավաթային հանդիպման: Նախորդ մրցաշրջանում «Էգնատիայի» հետ խաղում բրազիլացին բացել էր գոլերի հաշիվը եվրոպական մրցաշարերում:

Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ «Փյունիկի» հետ:

Վերջին նորություններ