0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Դինամո» - «Փյունիկ» առաջին խաղում գոլեր չգրանցվեցին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Դինամո Մինսկ» - «Փյունիկ» խաղում թիմերը բաժանվեցին առանց գոլերի:

Հանդիպման մեկնարկում Ագդոն Մենեզեսը կարող էր բացել դիմակայության և իր գոլերի հաշիվը «Փյունիկում», սակայն տանտերերի դարպասապահ Ֆյոդոր Լապոուխովը տպավորիչ սեյվ կատարեց: Առաջին կեսի միջնամասում դինամոյականները սկսեցին բարձրից կատարած փոխանցումներով սպառնալ մեր դարպասին: Դրվագներից մեկում մեզ օգնության հասավ դարպասաձողը, մյուս իրավիճակում` Հենրի Ավագյանը:

Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր, թիմերը որոշակի ժամանակ գրոհում էին և հետո հանգստացնում խաղը: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած րոպեների ընթացքում բելառուսական թիմը փորձեց Հունգարիայից հաղթանակով հեռանալ, սակայն Հենրի Ավագյանը դա թույլ չտվեց՝ մի քանի րոպեում կատարելով 2-ից 3 փրկություն: 

Նշենք նաև, որ այս խաղում «Փյունիկում» իրենց նորամուտը նշեցին Ալեմաոն, Ագդոն Մենեզեսը, Ժոաու Պարեդեսը և Մարտիմ Մայան: Խաղին հայտավորված էր նաև Տարոն Ոսկանյանը, սակայն նա խաղադաշտ դուրս չեկավ:

Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ին:

Վերջին նորություններ