Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 30-ամյա իրանուհի կիսապաշտպան Շաղայեղ Ռուզբահանի հետ:
Մեր նորեկը, մինչև այս, հանդես է եկել միայն իրանական ակումբներում: Կիսապաշտպանը մեկ մրցաշրջան անցկացրել է «Այանդե Սազանում», երկուական էլ Սիրջանի «Շահրդարում» և Ուրմիայի «Համուարիում»: Շաղայեղը 5 մրցաշրջան անցկացրել է Էսպահանի «Սեպահանում»:
Նա 2013/14 մրցաշրջանում «Այանդե Սազանի» կազմում հռչակվել է Իրանի Պրեմիեր լիգայի չեմպիոն:
Ռուզբահանը 2013 թվականից հրավիրվում է Իրանի ազգային հավաքական:
Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ: