Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 25-ամյա իրանուհի հարձակվող Հաջար Դաբաղիի հետ:
Դաբաղին հանդես է եկել իրանական «Այանդե Սազանիում» և «Սեպահանում»: Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Հնդկաստանը ներկայացնող «Գոկուլամ Կերալա» ակումբում, որի կազմում 2023 թվականին մասնակցել է Ասիայի Կանանց ակումբային առաջնությանը և խմբային փուլում աչքի ընկել գոլով:
Հաջարը տպավորիչ վիճակագրությամբ է հրաժեշտ տվել Իրանի Պրեմիեր լիգային՝ 147 խաղում աչքի ընկնելով 131 գոլով:
Հաջար Դաբաղին Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է:
2019 թվականին մեր նորեկը Իրանի կազմում ԿԱՖԱ-ի (Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիա) մինչև 23 տարեկանների մրցաշարում 8 գոլով դարձել է լավագույն ռմբարկու: Իրանը այդ տարի դարձել է մրցաշարի փոխչեմպիոն:
Բարի գալուստ և բազում հաղթանակներ մեր նորեկին: