
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հանդիպելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ստրուգային»:
ՈւԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել հանդիպումների ժամանակացույցում: Առաջին խաղը մեր թիմը կանցկացնի մրցակցի հարկի տակ հուլիսի 24-ին Օխրիդ քաղաքի «Բիլջանինի Իզվորի» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը` 19:00:
Պատասխան խաղը տեղի կունենա Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հուլիսի 30-ին: Խաղի մեկնարկը` 20:00: