
Հուլիսի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը:
Եթե «Փյունիկին» հաջողվի դիմակայության արդյունքում հաղթել «Ստրուգային», ապա հաջորդ փուլում մենք կմրցենք «Դիֆերդանժ 03» (Լյուքսեմբուրգ) - «Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
Մեր զույգի հաղթողը 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում։
Որակավորման հաջորդ փուլի խաղերի ժամանակցույցը հայտնի կդառնա օրեր անց։