
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հյուսիսմակեդոնական «Ստրուգային»: Հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին ու մեկնարկելու է 20։00-ին։
Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:
Դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 29-ը 12։00։
Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ հուլիսի 29-ին ստադիոնում՝ ժամը 18:00-ից մինչև 21:00 ընկած ժամանակահատվածում:
Մարզադաշտի ասուլիսների սրահում հուլիսի 29-ին տեղի կունենան «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի (18:30) ու «Ստրուգայի» գլխավոր մարզիչ Քաթիփ Օսմանիի (19:30) նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչների հետ նախախաղային ասուլիսներին կմասնակցեն նաև երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ:
Ասուլիսների ավարտից հետո կկայանան երկու թիմերի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:
Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։