0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Միխայիլ Կովալենկո. «Մեզ հաջողվեց հաղթել և տոն նվիրել քաղաքին»

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ» - «Ստրուգա» (3:1) խաղից հետո, հանդիպման հերոս Միխայիլ Կովալենկոն խոսել է իր էմոցիաների, եվրագավաթներում իր անդրանիկ գոլի, տանը գրանցած կարևոր հաղթանակի և պատասխանել է այլ հարցերի: 

«Տպավորությունները հիանալի են, հաղթանակ, այն էլ ինչպիսին: Վերջնամասում հաջողվեց կորզել հաղթանակ, առավելագույնը հաճելի զգացողություն է: Շատ ուրախ եմ, որ դա հաջողվեց անել սեփական երկրպագուների ներկայությամբ՝ տանը, մենք տոն նվիրեցինք քաղաքին: Այսօր երկրպագուներին ուրախացրինք մեր խաղով ու գրանցած արդյունքով:

Էմոցիաները հիանալի են, ես միշտ ցանկացել եմ գոլ խփել եվրագավաթներում, երկար ժամանակ չէր հաջողվում դա անել և հիմա խփեցի միանգամից երկուսը, այն էլ հաղթական գոլեր:

Մենք հավատում էինք, որ ամեն ինչ կստացվի, ընդամենը մեկ գոլով էինք զիջում, արտագնա խաղը բարդ էր, քանի որ խոտածածկի որակը լավը չէր, դրան գումարած էլ մենք անմիտ սխալ արեցինք: Վստահ էինք, որ տնային խաղում ցույց կտանք մեզ: Կարծում էի, որ խաղը ավելի հեշտ ընթացք կունենա, առաջին խաղակեսում մենք երկու գոլ խփեցինք ու վերահսկում էինք խաղը, կարող էինք ավելի հանգիստ խաղալ, ավելի շատ գոլ խփել ու ավելի վստահ լինել, բայց չստավեց, սխալ թույլ տվեցինք ու անհրաժեշտություն առաջացավ նորից բնավորություն ցույց տալու և խաղավերջում գոլ խփելու: Մեզ մոտ դա ստացվեց»:

Վերջին նորություններ