Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» հետ:
Վերջինը կարողացավ կամային որակներ ցուցադրել Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դիֆերդանժի» հետ խաղում, հաղթանակի հասավ 11 մետրանոց հարվածաշարում ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
«Օրդաբասիի» հետ թիմը հանդիպել էր այս տարի ձմեռային հավաքի շրջանակում անցկացրած ընկերական խաղում ու առավելության հասել 4:2 հաշվով:
«Փյունիկը» առաջին խաղը կանցկացնի մրցակցի հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին Երևանում: