«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը մեկնարկեց Մալաթիայում «Ուրարտուի» հետ գոլազուրկ ոչ-ոքիով:
Երկու խաղակեսերում էլ մեր թիմը պահեր ստեղծեց մրցակցի դարպասին: Հատկապես վտանգավոր էր հանդիպման միջնամասում Սերգեյ Վակուլենկոյի տուգանային կատարած հարվածը, որից հետո մրցակցի դարպասապահը փրկեց իր թիմին:
Այս խաղում «Փյունիկում» իրենց նորամուտը նշեցին Սանի Բուհարին և Պետրոս Ալեքյանը, ինչպես նաև վերադարձից հետո խաղադաշտ դուրս եկավ մեր թիմի կազմում Լևոն Պետրոսյանը:
«Փյունիկի» հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում է՝ օգոստոսի 8-ին «Օրդաբասիի» հետ. այդ մրցավեճից 3 օր անց մեր թիմը ներքին առաջնությունում տանը կընդունի «Արարատ-Արմենիային»: