0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կրկին հաղթեց «Օրդաբասիին» և դուրս եկավ փլեյ-օֆֆ

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում 1:0, դիմակայությունում 2:0 հաշվով հաղթեց «Օրդաբասիին» և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր:

Երևանյան խաղը շատ նման էր առաջինին, «Օրդաբասին» մեկնարկում ուներ գոլային պահեր, սակայն Հենրի Ավագյանի դարպասը մնում էր անառիկ: Ընդհանուր առմամբ, ղազախական թիմին առաջին կեսում ստացվեց հեռու պահել մեր տուգանային հրապարակի մատույցներից, և օգտվել հակագրոհներից:

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» զգաց գոլի կարևորությունը և Յուսուֆ Օտուբանջոյի հրաշալի անհատական անցումից և ռեալիազացիայից հետո բացվեց հանդիպման հաշիվը: «Օրդաբասին» մինչև գոլ բաց թողնելը և դրանից հետո պահեր ստեղծում էր, սակայն Ղազախստանի չեմպիոնները այդպես էլ մնացին առանց գոլի:

«Փյունիկը» այս հանդիպման ավարտից ժամեր հետո իմացավ իր մրցակցին, որը Սլովենիայի չեմպիոն «Ցելեն» է, որին կհանդիպենք տանը՝ օգոստոսի 22-ին, իսկ դիմակայության պատասխան արտագնա մրցավեճը տեղի կունենա ուղիղ մեկ շաբաթ անց:

Վերջին նորություններ