
«Փյունիկից» հեռացել է 27-ամյա ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը:
Տալալայը ձմռանն էր միացել «Փյունիկին» և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հասցրել էր դառնալ 2 գոլի հեղինակ:
Տալալայը կարիերան կշարունակի հայրենիքում: Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում: