0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» պարտվեց «Ալաշկերտին»

«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում տանը 0:2 հաշվով զիջեց «Ալաշկերտին»:

Հանդիպման հենց մեկնարկում հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք. գնդակին մոտեցավ Ժոզե Էմբալոն, սակայն տպավորիչ սեյվ կատարեց Ստանիսլավ Բուչնևը: Մեր թիմը ձեռնարկում էր փորձեր «Ալաշկերտի» դարպասին, բայց դրվագներից մեկում Ժոաու Պարեդեշի հարվածից հետո մրցակիցը փրկվեց հորիզոնական դարպասաձողի օգնությամբ, իսկ մյուսում պորտուգալացին չկարողացավ գնդակը հասցնել դարպասին: «Ալաշկերտը» առաջին խաղակեսում օգտվեց անկյունային հարվածից և Վաժա Պացացիայի գլխով կատարած հարվածից հետո առաջ անցավ հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսում մեր թիմը փորձեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն անխոցելի էր հյուրերի դարպասապահ Վալերիո Վիմերկատին: Այնուամենայիվ, այս հանդիպման վերջակետը դրեց Չապի Կատոն՝ հաշիվը դարձնելով 0:2: 

Նշենք` «Փյունիկ Ակադեմիայի» ֆուտբոլիստներ Համլետ Ալեքսանյանը և Իշխան Դարբինյանը մեկնարկային րոպեներից դաշտում էին և նշում էին իրենց նորամուտը Հայաստանի Պրեմիեր լիգայում: Երկրորդ խաղակեսում իրենց նորամուտը փոխարինման դուրս գալով` նշեցին նաև մեր ակումբի սաներ Արթուր Մանուկյանը և Սամսոն Հակոբյանը:

«Փյունիկի» հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում է օգոստոսի 22-ին՝ սլովենական «Ցելեի» հետ «Հանրապետական» մարզադաշտում:

Վերջին նորություններ