Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի սլովենական «Ցելեին»:
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 22-ին ու մեկնարկելու է 20։00-ին։ Խաղը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:
Դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 21-ը 12։00։
Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ օգոստոսի 21-ին ստադիոնում՝ ժամը 17:00-ից մինչև 20:00 ընկած ժամանակահատվածում:
Մարզադաշտի ասուլիսների սրահում օգոստոսի 21-ին տեղի կունենան «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի (17:30) ու «Ցելեի» գլխավոր մարզիչ Ալբերտ Ռիերայի (18:30) նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչների հետ նախախաղային ասուլիսներին կմասնակցեն նաև երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ:
Ասուլիսների ավարտից հետո կկայանան երկու թիմերի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:
Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։