0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Վահե Հարությունյանը՝ «Փյունիկի» ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի կորդինատոր

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Վահե Հարությունյանը նշանակվել է «Փյունիկի» ակադեմիայի ֆուտբոլի Մ12 տարեկանների զարգացման ծրագրի կորդինատոր։

Հարությունյանը, բացի մարզումային գործընթացն համակարգելուց, հետևելու է նաև դրա ընթացքին: 

33-ամյա մասնագետը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է «Փյունիկում» և հասել մինչև 18 տարեկանների թիմ:

Մարզչական կարիերայի առաջին քայլերը Հարությունյանը կատարել է «Ֆուրման ՖԱ»-ում, այնուհետև տեղափոխվել  «Ուրարտու»: Այնտեղ մարզիչը գլխավորել է տարբեր տարիքային թիմեր՝ հասնելով Մ18 թիմին: Առաջընթաց գրանցելով նա աշխատել է նաև «Ուրարտու-2»-ում՝ որպես գլխավոր մարզչի օգնական:

Վահե Հարությունյանը 3 տարի եղել է Հայաստանի  Մ17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Բարի վերադարձ ենք մաղթում Հարությունյանին:

Վերջին նորություններ