0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Բրայան Ալսիուսը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա հայիթցի կիսապաշտպան Բրայան Ալսիուսի հետ:

Բրայանը ծնվել է Ֆրանսիայում և կարիերայի առաջին քայլերը կատարել է «Բորդոյում», որտեղ հասել է մինչև երկրորդ թիմ: Ֆրանսիայում նա հանդես է եկել տարբեր թիմերի կազմերում, սակայն ամենահեղինակավորը նրանցից «Փարիզն» է, որը այդ ժամանակ ներկայացնում էր Լիգա 2-ը: Ֆրանսիայի հեղինակությամբ երկրորդ լիգայում նա անցկացրել է 4 հանդիպում, իսկ գավաթի խաղարկությունում մասնակցել է մեկ մրցավեճի:

Բրայանը մեկ թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով անձնական ռեկորդ ունի ռումինական «Գազ Մետանի» կազմում՝ 46 հանդիպում: Հայիթցին ելույթներ է ունեցել նաև ռումինական մեկ այլ թիմում՝ «Արգեսում»: Երկրի գլխավոր առաջնությունում նրա ընդհանուր խաղերի թիվը հասնում է 52-ի, ևս 4-ն էլ նա անցկացրել է գավաթի խաղարկությունում: 

Ալսիուսը պաշտպանել է նաև կիպրական Կատոկոպիայի «Դոքսիայի» և Նիկոսիայի «Օլիմպիակոսի» գույները: Կիպրոսի ազգային առաջնությունում նա 26 հանդիպման է մասնակցել: 

Բրայան Ալսիուսի տաղանդը Հայիթիում նկատել են 20 տարեկանում՝ հրավիրելով ազգային հավաքական: Մինչև հիմա Բրայանը հանդես է գալիս ազգային թիմում, ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 33 հանդիպում: 

Բրայանին մաղթում ենք բարի գալուստ ու հիշարժան ելույթներ մեր ակումբի գույներով:

Վերջին նորություններ