
«Փյունիկ» մարզադպրոցի մինչև 16 տարեկանների թիմը՝ «Փյունիկ-03»-ը (մարզիչ՝ Երվանդ Կրբաշյան) դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթող:
Մեր ֆուտբոլիստները առաջնության վերջին տուրում հաղթելով «Բանանցի» իրենց հասակակիցներին, վաստակել են 45 միավոր և անհասանելի դարձել մրցակիցների համար: