0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց «Ցելեին» դիմակայության առաջին խաղում

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Փյունիկը» տանը 1:0 հաշվով հաղթեց «Ցելեին»:

Առաջին խաղակեսում թիմերը փորձեր ձեռնարկում էին, սակայն վտանգավոր պահերը քիչ էին:

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» զգալիորեն ավելացրեց և կարողացավ բացել հանդիպման հաշիվը. Սանի Բուհարին շքեղ անցում ձեռնարկեց և թիկունքում թողնելով 3 ֆուտբոլիստի տուգանային հրապարակի կենտրոնական գծից անկասելի հարված կատարեց: 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր թիմը իր ձեռքից բաց թողեց մի քանի իրական գոլային պահ: Հատկապես սպառնալից էին Մարտիմ Մայայի կատարած երկու հարվածները, ինչպես նաև դրանց հաջորդած Օտուբանջոյի և Պարեդեշի վրիպումները: Հյուրերի կազմում երկրորդ կեսում խաղադաշտ մտած Ալյոշա Մատկոն մի քանի սուր պահ ունեցավ, սակայն սլովենացու հարվածները դիպուկ չէին :

«Փյունիկ» - «Ցելե» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա Սլովենիայում՝ օգոստոսի 29-ին:

Վերջին նորություններ