0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Երիտասարդական Չեմպիոնների լիգա. հայտնի է մեր մրցակիցը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Երիտասարդական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ և երրորդ փուլերի վիճակահանությունը: 

«Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն առաջին փուլում կմրցի բելառուսական Մինսկի «Դինամոյի» հետ: Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան մրցավեճը հոկտեմբերի 2-ին՝ Երևանում:

Մեր զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի խորվաթական Զագրեբի «Լոկոմոտիվայի» հետ: 

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի համար մեր ճանապարհը հաղթահարած թիմի հետ պայքարելու է «Ֆարուլ» - «Բելգրադ» զույգի հաղթողը:

Վերջին նորություններ