0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սոլանժ Կարվալեշը՝ «Փյունիկ Աղջիկների» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել  պորտուգալուհի կիսապաշտպան Սոլանժ Կարվալեշի հետ։

Ֆուտբոլիստը կարիերան սկսել հայրենի երկրի «Դեզեմբրո» ակումբում, որտեղ հանդես է եկել 2005-ից 2013 թվականները։ Այստեղ նա 5 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 6 անգամ էլ բարձրացրել է երկրի գավաթը։

Սոլանժը հանդես է եկել բելգիական «Անդերլեխտում», որի հետ մեկ անգամ դարձել է երկրի չեմպիոն։ 

32-ամյա ֆուտբոլիստի մյուս հեղինակավոր ակումբը Լիսաբոնի «Սպորտինգն» է , որի հետ նա երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, երկու անգամ՝ գավաթակիր և մեկ անգամ սուպերգավաթակիր։

Սոլանժի նվաճումները Պորտուգալիայում այսքանով չեն ավարտվել. Մեր նորեկը «Ռասինգի» հետ հաղթել է «AF Setubal Cup» մրցաշարում։ 

Կարվալեշը  2016/2017 մրցաշրջանում ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. Նա «Սպորտինգի»կազմում այդ մրցաշրջանում՝  37 գոլով դարձել է առաջնության ռմբարկու։ 

Սոլանժը նախկինում հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական և այնտեղ անցկացրել 10 հանդիպում։

Մեր նորեկին մաղթում ենք բարի գալուստ և բարձր արդյունավետություն։

Վերջին նորություններ