0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Սուզուհո Յամասակին՝ «Փյունիկ Աղջիկների» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 24-ամյա ճապոնուհի կիսապաշտպան Սուզուհո Յամասակիի հետ:

Սուզուհոյի ֆուտբոլային ճանապարհի հիմքում ոչ միայն Ճապոնիայի, այլև Միացյալ Նահագների ֆուտբոլի դպրոցների փորձն է։

Յամասակին այս ձմռանը հանդես է եկել ռումինական «Բանատում», որի հետ իր  ճանապարհն ավարտվել է ամռանը:

Ֆուտբոլիստը հրավիրվել է Ճապոնիայի Մ17 տարեկանների հավաքական:

Յամասակիին մաղթում ենք հաջողություն մեր թիմի կազմում և հաղթանակներ:

Վերջին նորություններ