0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Լուիշ Վինագրին՝ «Փյունիկի» ֆիզիոթերապևտ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկին» է միացել պորտուգալացի ֆիզիոթերապևտ Լուիշ Վինագրին:

34-ամյա մասնագետը ֆիզիոթերապևտի մագիստրոսի աստիճան է ստացել Պորտուգալիայում: Նա նաև անցել է ֆիզպատրաստության մարզչի վերապատրաստում:

Որպես սպորտային ֆիզիոթերապևտ՝ Վինագրին փորձ է կուտակել Պորտուգալիայի բարձրագույն ու երկրորդ լիգան ներկայացնող տարբեր ակումբներում: Նա 2015/16 մրցաշրջանում աշխատել է «Էշմորիշի» հետ գլխավոր առաջնությունում, հաջորդիվ Լուիշը անցկացրել է երկու տարի տեղական «Պորտիմոնենսե» ակումբում ու նրանց հետ միասին նվաճել է երկրի էլիտար առաջնության ուղեգիր, որտեղ օգնել է այս թիմին ևս մեկ մրցաշրջան:

Վինագրին 2021/22 մրցաշրջանում աշխատել է «Արարատ-Արմենիայում»:

Լուիշին բարի գալուստ ենք մաղթում ու հաղթական ընթացք մեր թիմի հետ միասին:

Վերջին նորություններ