0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Աղջիկները» պարտվեցին «Ապոլլոն Լեյդիսի» հետ խաղում

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկ Աղջիկները» Կիպրոսում 0:3 հաշվով պարտվեցին տեղի «Ապոլլոն Լեյդիսին»:

Առաջին խաղակեսում թիմերը սպառնում էին միմյանց դարպասին, սակայն գոլով հաջողվեց աչքի ընկնել տանտերերին. հանդերձարան գնալուց առաջ, իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Նատաշա Լիլի Հադսոնը:

Երկրորդ խաղակեսում կիպրական թիմն ավելացրեց և կարողացավ ևս երկու գոլ խփել տարբեր ժամանակահատվածներում: Նախ, 51-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Չելսի Սուրպրիսը, այնուհետև հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Էլիզաբեթ Օպոնգը՝ 3։0։

Ըստ մրցաշարի ձևաչափի՝ փլեյ-օֆֆի զույգերի պարտվողները մրցում են միմյանց հետ, սակայն անկախ արդյունքից, դա երկու թիմերի համար  վերջին հանդիպումն է Չեմպիոնների լիգայում: 

Մեր առաջիկա մրցավեճը կկայան սեպտեմբերի 7-ին՝ հյուսիսիռալանդական «Գլենտորանի» հետ կրկին Կիպրոսում:

Վերջին նորություններ