ՈւեՖԱ-ի Կանանց Չեմպիոնների լիգայում որակավորման առաջին փուլի փլեյ օֆֆում մեր թիմն անցկացրեց վերջին հանդիպումը և 0:1 հաշվով պարտվեց «Գլենտորանին»:
Հանդիպման ողջ ընթացքում թիմերն արագ ֆուտբոլ են առաջարկել միմյանց՝ ստեղծելով բազում պահեր, սակայն խաղի 37-րդ րոպեին՝ Էմիլի Ուիլսոնի գոլով, «Գլենտորանին» հաջողվեց հասնել հաղթանակի։
Այս խաղով «Փյունիկ Աղջիկներն» ավարտեցին մրցելույթները Կանանց Չեմպիոնների լիգայում, որին մասնակցում էին ակումբի պատմության մեջ առաջին անգամ: